ՀՀ նախագահն ու վարչապետը կարևորել են ընտրությունների ազատ և արդար կազմակերպումը

ՀՀ նախագահն ու վարչապետը կարևորել են ընտրությունների ազատ և արդար կազմակերպումը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:

Կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:

Նախագահը և վարչապետն անդրադարձել են ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իմքայլականները հակված են ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների գնալուն։

Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են սպասվում։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաժարականը։ Ավելի վաղ «Իմ քայլից» հայտարարել էին, թե չկա ընտրությունների անցկացման հանրային պահանջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---