Արտամետում հիմնվել է ծիրանի ամենամեծ ինտենսիվ այգին

Արտամետում հիմնվել է ծիրանի ամենամեծ ինտենսիվ այգին

PanARMENIAN.Net - Արտամետ համայնքում հիմնվել է Հայաստանի ծիրանի ամենամեծինտենսիվայգին՝ 5 տարի առաջ որոշեցին, նախագծեցին այգին և իրագործեցին հայկական ծիրանե երազանքը։

Երեք-չորս տարում քարքարոտ տարածքն ինտենսիվ գյուղատնտեսության համար դարձավ պիտանի և պտղաբեր։

Մեկ ժամում տնկվում է 1500-2000 ծիրանենի՝ 150-200-ի փոխարեն։ Երեք տարի անց 40 հեկտար տարածքից կստացվի 1000 տոննա, իսկ 5-րդ տարուց՝ 2000 տոննա հայկական շալախ տեսակի ծիրան։

«Կիսաանապատային, կիսաքարային վիճակ է եղել։ Անհնարին ոչինչ չկա. քարից կարելի է ջուր քամել, եթե լինի կամք ու ոգեշնչում։ Ինտենսիվ գյուղատնտեսությունը Հայաստանում մեծ հեռանկար ունի։ Այս եղանակով մեծացվում է բերքատվությունը, վերահսկելի են դառնում ռիսկերը, ծախսերն ու եկամտաբերությունը։

Նախագիծը ֆինանսավորում է Ակբա բանկը։ Աշխատում ենք Ակբայի գործընկերների հետ, որ ֆինանսական մոդելավորումն ավելի նախագծային դառնա։ ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ էլ ձեռք ենք բերել տեխնիկա։ Անընդհատական համագործակցությունը խորանալու է ու պրոյեկտները շատանալու են»,- նշել է ինտենսիվ այգու համասեփականատեր Կարեն Բաղդասարյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---