Արցախում ինքնասպանության դեպքերն ու փորձերն աճել են

Արցախում ինքնասպանության դեպքերն ու փորձերն աճել են

PanARMENIAN.Net - Արցախի դատախազության կողմից վերջին 5 տարում արձանագրված ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպքերի վերաբերյալ ուսումնասիրության վերլուծությունը ցույց է տվել, որ 2020-ի երկրորդ և վերջին եռամսյակներում նկատվում է նման դեպքերի թվի աճ:

Նշվում է, որ հատկապես մտահոգիչ ակտիվություն է նկատվում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց շրջանում, տեղեկացնում է Արցախի գլխավոր դատախազությունը։

«Ընթացիկ ամիսն արդեն աչքի է ընկել նման դեպքերի թվի աճով, ինչը մտահոգիչ է: Արցախյան վերջին պատերազմն իր հետ բերել է բազմաթիվ արհավիրքներ, որոնք մարդկային կյանքեր խեղելուց և խլելուց զատ նաև լրջագույն ազդեցություն են ունեցել մարդկանց հոգեկան առողջության վրա, հասարակությունը և անհատը դարձել են առավել հուզական, դյուրագրգիռ, զգայուն:

Այդպիսի զգացմունքները հաճախ զուգակցվում են այս կամ այն հարցի, խնդրի կապակցությամբ որոշումների ընդունման հրատապությամբ` հղի լինելով անդառնալի հետևանքներով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ այս առումով բավականին կարևոր նշանակություն ունի հետպատերազմյան հասարակության հետ հոգեբանների խմբի աշխատանքը, որը նախաձեռնվել էր Արցախի առողջապահության նախարարության և արտասահմանյան մի խումբ հոգեբան-կամավորականների կողմից, սակայն պարբերաբար արձանագրվող դեպքերն ու իրադարձությունները վկայում են դրանց ծավալների ընդլայնման, շահառուների առաջնահերթությունը որոշելու մոտեցումների վերանայման, անհատական աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---