24 մարտի 2021 - 10:07 AMT
Մարտունիում և Մարտակերտում չպայթած զինամթերք կվնասազերծեն

Մարտի 24-ին չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ և Ճանկաթաղ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում, տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը։

2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Արցախի տարածքից հայտնաբերվել և վնասազերծվել է 11 հատ հակատանկային, 3 հատ հակահետևակային ական, 42 հատ BM-21 տիպի հրթիռ, հրթիռակասետային 1427 և ավիացիոն 70 հատ ռումբ, 7 հատ ականանետի ական, 67 հատ ձեռքի նռնակ և տարբեր տեսակի 150 միավոր ռազմամթերք: