24 մարտի 2021 - 10:30 AMT
Բելգիայում կորոնավիրուսի նոր շտամ են գտել

Բելգիական Լյեժ քաղաքում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել, որը նոր մուտացիա է և որին բաժին է ընկնում երկրում սեկվենավորված Covid-19-ի ընդհանուր դեպքերի 4 տոկոսը։

«Դա շատ ավելի քիչ է, քան բրիտանական շտամի պարագայում (70%-75% ), և այն հետաքրքրել է գիտնականներին միայն մուտացիայի աննախադեպ եղանակով»,- գրել է ֆրանսիական «Ֆիգարոն», հայտնում է Interfax-ը։

Ըստ Լյեժի վիրուսների հետազոտման և սեկվենավորման լաբորատորիայի ղեկավարի՝ սովորաբար շտամերի դեպքում ԴՆԹ հատվածների կորուստներ են լինում, իսկ բելգիական տարբերակը, հակառակը՝ բազում համալրումներ է հավաքում։

Դեռևս վաղ է խոսել նոր շտամի վտանգավորության աստիճանի մասին։ Այն հայտնաբերվել է ամբուլատոր բուժում ստացողների մոտ և գիտնականները «պատկերացում չունեն, թե որքանով է այն կայնուն պատվաստանյութերի հանդեպ»։

Այսպիսով, B 1.214 շտամը չի որակվում որպես «խնդրահարույց տարատեսակ»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպնիան և մի շարք այլ երկրներ վերսկսում են AstraZeneca պատվաստանյութի կիրառումը Եվրոպայի դեղամիջոցների գործակալության (ЕМА) եզրակացությունից հետո, որը հետազոտել է պատվաստանյութով պատվաստվելուց հետո տրոմբերի առաջացման դեպքերը։