Կոնգրեսական․ Հայ գերիների խոշտանգումը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է

Կոնգրեսական․ Հայ գերիների խոշտանգումը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր վայրկյանը երկարացնում է հայ գերիների տառապանքներն Ադրբեջանում և ժամանակն է վճռական գործողությունների, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով հայ ռազմագերիների մասին Human Rights Watch-ի զեկույցին։

«Ադրբեջանի զինված ուժերը բռնությունների են ենթարկել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: 200 ռազմագերի անօրինական կերպով դեռ պահվում է Ադրբեջանում և ռիսկ կա հետագա բռնությունների: Հայ ռազմագերիներին խոշտանգումների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը ֆեյսբուքյան իր էջում։

Շիֆը հիշեցրել է, որ ավելի վաղ բանաձև է ներկայացրել, որով կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Կոնգրեսականը նաև ԱՄՆ պետդեպարտամենտին հորդորել է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը և վերականգնել ադրբեջանական ղեկավարության մասնակցությունը։

Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմից հետո հայ գերի իրենց կողմում չի մնացել, այդ երկիրը հայ զինծառայողներին ու կամավորներին որպես ահաբեկիչ է ներկայացնում։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---