24 մարտի 2021 - 11:03 AMT
Covid-19-ից մահացել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը

Կորոնավիրուսից մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը հայտնի էր Ճոյտ մականունով: Նա 58 տարեկան էր:

Վերջին օրերին հիվանդությունը բավական խորացել էր և նա հոսպիտալացվել էր, փոխանցում է Aravot.am-ը:

1999-2003 թվականներին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ 2003 թվականի մայիսի 25-ին կրկին վերընտրվել է ու որպես պատգամավոր աշխատել մինչև 2007-ը։