Հայաստանը սնանկացավ, որովհետեւ կախված էր Ռուսաստանից, վստահ է Սահակաշվիլին

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունների գլխավոր առաջնությունը տնտեսության քայքայման կանխումն է, իսկ այդ նպատակին հնարավոր է հասնել միայն քաղաքական կայունության պայմաններում: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Ձեզ հայտնի է, որ մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը քայքայվեց: Հայաստանը սնանկացավ, որովհետեւ լիովին կախված էր ռուսական շուկայից, իսկ երբ ռուսական շուկան փլուզվեց, նույն ճակատագիրը բաժին հասավ նաեւ Հայաստանի տնտեսությանը: Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեզ շրջապատող երկրների տնտեսությունը բարդությունների առաջ է կանգնել: Վրաստանը կանգուն կմնա, Վրաստանը կփրկվի անգամ բարդ պայմաններում, եթե մենք քաղաքական կայունություն ունենանք»,- ասել է նա:



Նախագահի խոսքով, Ռուսաստանը երեք տարի առաջ Վրաստանին դուրս շպրտեց «իր շուկայից», բայց Վրաստանը ժամանակին բարեփոխումներ կատարեց: «Մենք գիտենք, որ մարդիկ կարիքի մեջ են ապրում եւ մենք չպետք է թույլ տանք ավելի վատը` տնտեսության փլուզումը, եւ դա տեղի չի ունենա, քանի որ այն զարգանալու է մեր ծրագրով»,- ավելացրել է նա:



Այդ հայտարարությամբ Վրաստանի նախագահը հանդես է եկել Ցկնետիում (Թբիլիսիի արվարձան) նոր հյուրանոցի եւ «Կոպալա» ժամանցային կենտրոնի բացմանը, որոնք պատկանում են Թամազ Կոպալեշվիլիին: Վերջինս հանդիսանում է նաեւ Մոսկվայի սրճարանների ցանցի սեփականատեր: Սահակաշվիլին Կոպալեշվիլիին անվանել է «իսկական հայրենասեր», որը, չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամին եւ օգոստոսյան պատերազմին, ներդրումներ է կատարել Վրաստանի համար:



«Յուրաքանչյուր մարդ, որն այդպես աշխատելու է, պետք է հուսա, որ նախագահն իր դաշնակիցն է լինելու, իսկ կառավարությունը` իր գլխավոր օգնականը»,- հայտնել է Սահակաշվիլին:- «Եթե ամեն ինչ մեր ծրագրով ընթանա, մենք կկարողանանք կարգավորել նաեւ մնացած խնդիրները», հաղորդում է Civil Georgia-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---