Հայաստանի բյուջեի սահմանափակման մասին դեռեւս խոսք լինել չի կարող

PanARMENIAN.Net - «Մենք տեղավորվում ենք բյուջեի շրջանակներում, եւ դեռեւս չի կարելի խոսել բյուջեի սահմանափակման մասին»,- հայտնել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, այն, ինչ այսօր կատարվում է, առեւտրի լիբերալացումն է, ինչն էլ կհանգեցնի արժեթղթերի շուկայի ձեւավորմանը:



Ինչպես նշել է ՀՀ Ազգային ժողովում կուսակցական մեծամասնություն կազմող ՀՀԿ ղեկավարը, «հնարավոր է բյուջեի կրճատում, բայց ես դրանում ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, քանի որ կարելի է պարզապես կրճատել որոշ ծախսեր»: Սահակյանը գտնում է, որ «բյուջեն չպետք է ենթարկվի քաղաքական սադրանքներին»:



Չնայած, որ ֆինանսական ճգնաժամի արդյունքում աշխարհի շատ երկրներում բացասական տնտեսական աճ է լինելու, Գալուստ Սահակյանի խոսքով, Հայաստանը զրոյական ցուցանիշ չի ունենա. «Իսկ եթե ունենա, ապա դա ցավալի կլինի հանրապետության համար»: Ըստ Գ.Սահակյանի, տարվա վերջին Հայաստանը տնտեսական աճ կունենա: Ինչ վերաբերում է ֆինանսական ճգնաժամին, ապա, ինչպես ավելացրել է խորհրդարանականը, աշնանը այն կմեղմանա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---