Էրդողան․ Թուրքիան հետևելու է նոյեմբերի 10-ի հայտարարության կետերի իրականացմանը

Էրդողան․ Թուրքիան հետևելու է նոյեմբերի 10-ի հայտարարության կետերի իրականացմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող կուսակցության համագումարում անդրադառնալով արցախյան թեմային, հայտարարել է, որ իր երկիրը հետամուտ է լինելու նոյեմբերի 10-ի հայտարարության կետերի իրականացմանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացն էլ ավելի է ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը, գրում է Ermenihaber-ը։

«Նրանք, ովքեր ստանձնել էին լուծել այս ճգնաժամը Մինսկի եռյակի անվան տակ, 30 տարի շարունակ ոչինչ չարեցին բացի հարցն ավելի բարդացնելուց»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հարձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ»:

«Անցյալ տարվա վերջին ամիսներին, երբ Հայաստանի բանակը կրկին անցավ հարձակման, մենք, որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով կանգնեցինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին: Թուրքիայի աջակցության և Ադրբեջանի պայքարի շնորհիվ վերջ դրվեց այդ կեղտոտ բռնազավթմանը»,- ասել է նա:

Ավելի վաղ Էրդողանն ակնարկել էր ԼՂ-ում խաղաղապահներից ազատվելու պլանների մասին։ Նա հայտարարել էր, որ իր երկիրը ցանկանում է պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում գոյակցության համար՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---