25 մարտի 2021 - 11:19 AMT
Պատգամավոր Ուրիխանյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Պատգամավորն այդ լուրը հաստատել է ֆեյսբուքյան էր էջում։

«Ցավոք... Covid-19 ինձ մոտ հաստատվեց։ Անվերջ շնորհակալ եմ առողջություն մաղթած բոլորիդ։ Ի սրտե փոխադարձ», - ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։

Վերջին շրջանում Հայաստանում աճում են կորոնավիրուսով վարակվողների, ինչպես նաև ստացիոնար փաստացի բուժում ստացողների թվերը։