ՀՀ-ում կորոնավիրուսի 1257 նոր դեպք կա և 24 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1257 նոր դեպք կա և 24 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 187,441 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1257-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 24 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, և 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3416 դեպք կա, այլ պատճառով՝ 871։

Ապաքինվել է ևս 242 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 169,727 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 13,427-ի:

Մարտի 24-ին 5228 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 822,634 թեստավորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---