Խաղաղապահներն ապահովել են 2 բարեգործական կազմակերպության մարդասիրական օգնության առաքումը Ստեփանակերտ

Խաղաղապահներն ապահովել են 2 բարեգործական կազմակերպության մարդասիրական օգնության առաքումը Ստեփանակերտ

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ռուսական բարեգարոծկան կազմակերպություններ մարդասիրական օգնության տեղափոխումը Ստեփանակերտ։

Խաղաղապահները Ռուսական հումանիտար առաքելության, «Դոկտոր Լիզա» և «Սպեշի կ դոբրու» բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին ավելի քան 50 անվանում բուժսարքավորում և պարագաներ են հասցրել Ստեփանակերտի հիվանդանոց, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ-ից նվերներ են ստացել նաև Ստեփանակերտի Գրիբոեդովի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները։ Դպրոցի ուսուցիչներն ու սաներն ավելի քան 350 գիրք են ստացել՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն, ինչպես նաև սեղանի խաղեր, որոնք փոխանցվել են Մոսկվայի միջնակարգ դպրոոցների աշակերտների և նրանց ծնողների անունից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---