Կապառոս․ Ֆուտբոլի հավաքականի առաջնային խնդիրը խաղերում գոլ բաց չթողնելն է

Կապառոս․ Ֆուտբոլի հավաքականի առաջնային խնդիրը խաղերում գոլ բաց չթողնելն է

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի Լիխտենշտայն-Հայաստան հանդիպմանն ընդառաջ Վադուցում ասուլիսի ժամանակ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասել է, որ հավաքականի առաջնային խնդիրը խաղերում գոլ բաց չթողնելն է։

Մարտի 25-ին կայանալու է ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի Լիխտենշտայն-Հայաստան հանդիպումը։

«Մենք, իհարկե, կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում լինել հավասարակշռված թիմ․․․ Մենք լիովին կենտրոնացած ենք առաջին խաղի վրա և ցանկանում ենք 3 միավոր վաստակել այստեղ։ Դրանից հետո արդեն կմտածենք հաջորդ խաղերի մասին։»,-ասել է նա, ասվում է ՀՖՖ կայքէջում։

Խոսելով հավաքականի նորեկների մասին՝ գլխավոր մարզիչն ասել է, որ այն տղաները, ովքեր համալրել են հավաքականի շարքերը, շատ մեծ խանդավառությամբ են միացել թիմին։

«Եկել են պաշտպանելու մեր երկրի պատիվը․․․ Մենք հիանալի թիմ ունենք, և հենց դա մեր ուժն է»,- ասել է Կապառոսը։

Նա հավելել է, որ հույս է կապում բոլոր այն հայազգի ֆուտբոլիստների հետ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում։ Յուրաքանչյուր մրցափուլում հետևում ենք նրանց։ Նախորդ մրցաշրջանում կային ակումբներ, որոնց կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ չէր խաղում։ ՀՖՖ կողմից սահմանած սահմանափակումներով պայմանավորված՝ յուրաքանչյուր խաղին մենք խաղադաշտում տեսնում ենք նվազագույնը 4 հայ ֆուտբոլիստի»,-ասել է մարզիչը։

Նա հավելել է, որ ՀՖՖ-ն զուգահեռաբար հետևում է նաև արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին, և նրանք մեծ ցանկություն ունեն համալրելու թիմի շարքերը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մարտի 25-ին կժամանի Երևան։ Ազգային ընտրանու՝ Լիխտենշտայնից վերադառնալուց հետո Սպերցյանը կմիանա թիմին։

 Ուշագրավ
Երկամարտի 464 կգ արդյունքով դարձել Մինասյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
Ծանրամարտիկի խոսքով՝ չի ուզում, որ իրեն որպես որակազրկված մարզուհի հիշեն
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Բելգիան