Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տվող օրինագիծն ընդունվել է

Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տվող օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովն ընդունել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով երկրում ռուսերենը ստանում է պաշտոնական լեզվի կարգավիճակ:

Նախագիծն Արցախի ԱԺ նիստում քվեարկության ժամանակ ստացել է 27 «կողմ», 2 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներ, տեղեկացնում է Արցախպրեսը։

Օրինագիծը ներկայացվել է պատգամավորների նախաձեռնությամբ: Հայերենը շարունակելու է պահպանվել որպես Արցախի Հանրապետության միակ պետական լեզու, իսկ ռուսերենը՝ հայերենին զուգահեռ, միայն պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստանում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում:

«Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

Դեռևս 2020թ․ օգոստոսին նախագահի այն ժամանակվա խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել էր, որ Արցախում մտադիր են ավելացնել հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող ռուսերենով հաղորդումների եթերաժամանակը և ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---