Քերոբյան․ Հաշվի առնելով, որ 2020-ի փետրվարը 1 օր ավելի ուներ՝ ՀՀ տնտեսությունը համարյա վերականգնվել է

Քերոբյան․ Հաշվի առնելով, որ 2020-ի փետրվարը 1 օր ավելի ուներ՝ ՀՀ տնտեսությունը համարյա վերականգնվել է

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5.3%, որը հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։

«Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավելի՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։

Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Քերոբյանը հայտաարել էր, որ ինքը եկել է երկարաժամկետ պլանով ու խոստացել երկնիշ տնտեսական աճ 2021-ին։ Քերոբյանն էկոնոմիկայի նախարար է նշանակվել նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---