ՀՀ ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողով․ Բաքուն հայկական հուշարձանները ոչնչացնում է ԻՊ-ին բնորոշ ձևով

ՀՀ ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողով․ Բաքուն հայկական հուշարձանները ոչնչացնում է ԻՊ-ին բնորոշ ձևով

PanARMENIAN.Net - ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը խստիվ դատապարտել է Ադրբեջանի հսկողության տակ անցած Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որի անհետացման մասին հայտնել է BBC-ն։

Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը։ Ինչպես պարզել է BBC-ն, հայկական եկեղեցին անհետացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։ Այն հիմնահատակ ավերվել է»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում:

BBC-ի տեսանյութում նշվում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ ավերել են եկեղեցին և հիմա դրա տեղում ոչինչ չկա։ Ասվում է նաև, որ եկեղեցին չէր տուժել մարտական գործողությունների ընթացքում և ավերված չէր այն պահին, երբ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---