Պետական դավաճանության և լրտեսության համար նաև՝ ցմահ ազատազրկում․ Նախագիծն ընդունվել է

Պետական դավաճանության և լրտեսության համար նաև՝ ցմահ ազատազրկում․ Նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Պետական դավաճանության և լրտեսության համար պատիժները խստացնող և նաև ցմահ ազատազրկում սահմանող օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էր «Բարգավաճ Հայաստանը»։

Պետական դավաճանության համար սահմանվում է 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար` 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկան պետական դավաճանության կամ լրտեսության դեպքեր՝ ի ցույց դնելով իրավական կարգավորումներում առկա բացերը: Վերոնշյալ դեպքերը ցույց են տալիս, որ ներկայիս կարգավորումները չեն կանխարգելում պետական դավաճանության կամ լրտեսության իրականացումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում որպես կանխարգելող գործոն սահմանել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խիստ պատժի չափը՝ քսան տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում»:

Մինչ այդ դավաճանությունը պատժվում էր 10-15 տարի ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսությունը՝ 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---