9 մարտի 2009 - 18:50 AMT
Հովհաննես Գոհարյանը խաղադաշտ է դուրս եկել «Բատե»-ի կազմում
Հայաստանի հավաքականի հարձակվող եւ մոսկովյան «Լոկոմոտիվի» փոխարինող թիմի անդամ Հովհաննես Գոհարյանը դիտարկման է գտնվում բելառուսական «Բատե»-ում: Գոհարյանն արդեն հասցրել է Բելառուսի կազմում դաշտ դուրս գալ Մոսկովյան «Սպարտակ»-ի դեմ խաղում: Հանդիպումն անցկացվում էր թուրքական Բելեքեում, որտեղ բելառուսական թիմը ուսումնա-մարզական հավաք է անցկացնում: «Բատե»-ն Սպարտակին պարտվեց 3-0 հաշվով: Գոհարյանը մասնակցեց այդ հանդիպման 60 րոպեին: Այդ մասին ասվում է «Բատե» ՖԱ պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: Ռուսաստանի առաջնության անցյալ խաղաշրջանում 20-ամյա հարձակվողը մոսկովյան «Լոկոմոտիվի» փոխարինողների կազմում դարձավ լավագույն հարձակվողը` 24 հանդիպումներում դարպասն ուղարկելով 22 գնդակ:

Նշենք, որ Գոհարյանն անցյալ ամիս ցանկություն էր հայտնում այս տարին անցկացնելու մեկ այլ ակումբում, որպեսզի խաղի փորձ ձեռք բերի: Միեւնույն ժամանակ ռուսական ԶԼՄ-ում տեղեկատվություն էր շրջում այն մասին, որ Գոհարյանը հրավեր է ստացել «Բատե» ՖԱ կողմից: Բայց «Բատե»-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Դեմենցեւիչը հերքեց այդ տեղեկատվությունը` ավելացնելով, որ իրենք Գոհարյանի թեկնածությունը դիտարկում էին ռուս գործակալ Արսեն Մինասովի առաջարկով, բայց հրաժարվել են այդ առաջարկից: