Խաղաղապահներն Արցախում ամեն օր մոտ 120 պայթյունավտանգ առարկա են վնասազերծում

Խաղաղապահներն Արցախում ամեն օր մոտ 120 պայթյունավտանգ առարկա են վնասազերծում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներն Արցախի տարածքում։

Ամեն օր «Բալիջա» հատուկ զորավարժարանում ոչնչացվում է մոտ 120 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման եղանակով՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ամեն օր պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներին մասնակցում է ՌԴ խաղաղապահ զորակազմի մոտ 10 զինծառայող:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---