Ի՞նչը կարող է ստիպել Թուրքիային բացել սահմանը մեկուկես տարվա ընթացքում

PanARMENIAN.Net - «Մեկ ամսվա ընթացքում որոշակի լուրջ առաջընթաց կլինի հայ-թուրքական հարաբերություններում, իսկ մեկ կամ մեկուկես տարի անց կձեւավորվի դրական մոտեցումը սահմանի բացման հանդեպ»,- հայտնել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա կարծիքով, Թուրքիան ձգտում է Եվրամիություն, իսկ ԵՄ երկրները չեն ճանաչում փակ սահմաններ:



Բացի դրանից, Գալուստ Սահակյանը նշել է, որ Թուրքիայի կողմից առաջադրվող նախապայմաններն անընդունելի են մեզ համար: «Հայկական կողմից նախապայմաններ չկան, եւ մենք պատրաստ ենք բանակցություններին»,- ասել է Սահակյանը` պատասխանելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:



Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են: Հայ-թուրքական սահմանը Անկարայի կողմից փակվել է 1993թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---