Fitch-ի կանխատեսմամբ՝ Փաշինյանը կպահպանի իշխանությունը

Fitch-ի կանխատեսմամբ՝ Փաշինյանը կպահպանի իշխանությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը կկարողանա պահպանել գործող մեծամասնական կոալիցիան հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ արտահերթ ընտրություններից հետո, կանխատեսում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը։

«Չնայած մենք ակնկալում ենք, որ Փաշինյանը կպահպանի իշխանությունը՝ պատերազմից հետո նրա կառավարության աջակցությունը նվազել է և կարող է ուժեղացնել կառուցվածքային բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները», - նշում են Fitch Ratings-ի վերլուծաբանները:

Նրանք նաև անդրադառնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում դիվանագիտական ջանքերի վերականգնման անհրաժեշտությանը:

«Չնայած ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը, Լեռնային Ղարաբաղում լարվածության բռնկման վտանգ կա՝ պայմանավորված ապառազմականացված գոտու բացակայությամբ: Պատերազմն ավելի է մեծացրել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անվտանգային և տնտեսական հարցերում», - ասվում է Fitch Ratings-ի զեկույցում:

2021-ի հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են սպասվում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---