27 մարտի 2021 - 12:09 AMT
ԱՀԿ-ն կոչ է արել Covid-19-ի դեմ պատվաստանյութի 10 մլն դեղաչափ հատկացնել աղքատ երկրներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել Covid-19-ի դեմ պատվաստանյութի 10 մլն դեղաչափ հատկացնել աղքատ երկրներին, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա սկսել պատվաստման գործընթացը 2021-ի առաջին 100 օրյա ժամկետում։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսն ասել է, որ պատվաստանյութերի առաքման ձգձգում եղավ, որոնք պետք է COVAX սխեմայով բաշխվեին աղքատ երկրներին, գրում է Zn.ua-ը։

Ըստ նրա՝ աշխարհում 36 երկիր կա, որոնք դեռ պատվաստանյութի ոչ մի դեղաչափ չի ստացել։ Այդ երկրներից 16-ն իր առաջին դեղաչափերը պետք է ստանան ժամկետի մնացած 15 օրում։

«100-օրյա ժամկետի ավարտին այդ աշխատանքի մեկնարկը լուծելի խնդիր է։ COVAX-ին անհապաղ 10 մլն դեղաչափ է պետք որպես շտապ ժամանակավոր միջոց, որպեսզի այդ 20 երկիրը կարողանա առաջիկա երկու շաբաթում սկսել իր բուժաշխատողների և տարեցների պատվաստման գործընթացը»,- ասել է Հեբրեյեսուսը։

«Խնդրում եմ այն երկրներին, որոնք ունեն պատվաստանյութի դեղաչափեր, որոնք ներառված են ԱՀԿ կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման համար, որքան հնարավոր է շատ դեղաչափ հատկացնել նպատակին հասնելու համար։

10 մլն դեղաչափը շատ չէ, բավարար էլ չէ, բայց կարող է սկիզբը լինել»,- ասել է նա։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փոխանակման COVAX հարթակը երաշխավորում է, որ աշխարհի ամենաաղքատ 92 երկիր կկարողանա պատվաստանյութ ստանալ, որի ծախսերը կհոգան դոնորները։ ԵՄ-ն 400 մլն եվրո է հատկացրել հարթակին, որը պետք է մինչև 2021-ի ավարտը 2 մլրդ դեղաչափ պատվաստանյութ ապահովել։