27 մարտի 2021 - 13:43 AMT
ԱԻՆ․ Մարտի 28-29-ի գիշերը -3-4 կլինի, հողի մակերևույթին՝ -5-7

Մարտի 28-29-ը գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3-4, հողի մակերևույթին՝ -5-7 աստիճան։

Հանրապետության տարածքում մարտի 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ամսի 27-28-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում՝ մարտի 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում մարտի լույս 28-ի գիշերը -4 կլինի։