Beeline-ի բազայից բաժանորդների տվյալների արտահոսք չի եղել

Beeline-ի բազայից բաժանորդների տվյալների արտահոսք չի եղել

PanARMENIAN.Net - Beeline-ը («Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ), ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե իբրև Beeline-ի տվյալների բազայից բաժանորդների տվյալների արտահոսք է տեղի ունեցել, պաշտոնապես հերքում է այդ տեղեկությունները և հայտնում, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ տվյալների բազաները պաշտպանված են լիարժեքորեն, տվյալների պահպանումն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Տելեկոմ Արմենիան» երաշխավորում է բաժանորդների անձնական տվյալների, այդ թվում՝ հեռախոսահամարի գաղտնիությունը՝ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---