ԱԳՆ․ Տեղյակ չենք Անկարայի հետ որևէ խորհրդակցությունների ձևաչափից

ԱԳՆ․ Տեղյակ չենք Անկարայի հետ որևէ խորհրդակցությունների ձևաչափից

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են պաշտոնական Անկարայի հետ խորհրդակցություններ լինել, հայտարարել է նախարար Արա Այվազյանը։

Նա հիշեցրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացը Ցյուրիխյանն է եղել, ու այն կասեցվել է Թուրքիայի կողմից։ Նախարարը նշել է, որ խաղաղությունն ու հաշտեցումը միայն գեղեցիկ բառեր չեն ու տարածաշրջանում իրապես խաղաղություն ունենալու համար հայկական կողմն ակնկալում է, որ Թուրքիան «լուրջ, արմատական փոփոխությունների կենթարկի ՀՀ-ի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»:

«Պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ երկար ժամանակ ծանր ողբերգական անցյալ ունեցող երկրները, ի վերջո, գտել են քաղաքական կամք և հասկացել բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը։ Հուսով եմ, որ Թուրքիան այդ գիտակցմանը, վաղ թե ուշ, կգա։ Այնպես որ, չեմ կարծում, որ Թուրքիան երբեք չի փոխի հայատյացության իր կեցվածքը», - ասել է նախարարը։

Այվազյանը պատասխանել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին՝ մանրամասնելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ու դիտարկումների արտաքին գերատեսչության մոտեցումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---