ՊՎԾ պետը գործուղվել է Սյունիք

ՊՎԾ պետը գործուղվել է Սյունիք

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանը գործուղվել է է Սյունիքի մարզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Նա Սյունիքում կլինի մարտի 27-31-ը ներառյալ. այցելելու է Սիսիան, Գորիս, Մեղրի և Կապան։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ կներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Սյունիքի մի շարք համայնքների ղեկավարներ 44-օրյա պատերազմից հետո պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---