ԱԳ նախարար․ Պատերազմը նաև ԵԱՀԿ ՄԽ գործունեության ձախողումն էր

ԱԳ նախարար․ Պատերազմը նաև ԵԱՀԿ ՄԽ գործունեության ձախողումն էր

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր։

«Պատերազմն ի ցույց դրեց, որ դա նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր։ Իրենք ոչ միայն կոչված էին և կոչված են ստեղծելու բարենպաստ մթնոլորտ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման ուղղությամբ, նրանք նաև կոչված էին և են բացառելու ռազմական լուծումը։ Սեպտեմբերի 27-ն ապացուցեց, որ իրենք ձախողվել են այդ մանդատի ուղղությամբ», - ասել է ԱԳ նախարարը, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, բնականաբար, շահագրգռված է վերսկսելու բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Բայց մեզ պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկայիս իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը», - նշել է նախարարը։

Ավելի վաղ Այվազյանը վերահաստատել էր հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակելու խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտին այցելել էր Հայաստան և Ադրբեջան

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---