ՀԺ․ Գրիգորյանը փոխնախարար կնշանակվի, ՔՊ-ի համակարգողը մանդատ կստանա

ՀԺ․ Գրիգորյանը փոխնախարար կնշանակվի, ՔՊ-ի համակարգողը մանդատ կստանա

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, «Հայկական ժամանակի» տեղեկություններով նա արդարադատության փոխնախարար է նշանակվելու։

Գրիգորյանը հաստատել է դիմում ներկայացնելու վերաբերյալ տեղեկությունը:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդը փաստաբան Միսակ Բաբաջանյանն է, ով նշել է, թե վաղուց ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և քաղաքականությամբ չի զբաղվում։

Ցուցակում նրան հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, ըստ թերթի՝ նա վերցնելու է մանդատը:

Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվելու։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---