Ճապոնիան սարքավորումներ է տվել ԱԻՆ-ին՝ լայնամասշտաբ նկարահանումների համար

Ճապոնիան սարքավորումներ է տվել ԱԻՆ-ին՝ լայնամասշտաբ նկարահանումների համար

PanARMENIAN.Net - «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» շրջանակում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը սարքավորումներ է ձեռք բերել, որոնք կօգտագործվեն ծրագրով նախատեսված վարժանքների ընթացքում լայնամասշտաբ նկարահանումներ իրականացնելու, տեսանյութեր մշակելու, ինչպես նաև օպերատիվ նկարահանում իրականացնող նկարահանող խմբի և ԱԻՆ-ում ստեղծվելիք տեղեկատվական կենտրոնի միջև կապն ապահովելու նպատակով:

Բացի այդ, սարքավորումները կօգտագործվեն ԱԻՆ-ի կողմից ծրագրին առնչվող գործողությունների համար՝ ճապոնական կողմի հետ գործակցությամբ։

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը շնորհակալություն է հայտնել ճապոնական կողմին արդյունավետ գործակցության համար՝ նշելով, որ այս աջակցությունն ու փորձի փոխանակումը նպաստում են ԱԻՆ-ի տեղեկատվական կարողությունների զարգացմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---