9 մարտի 2009 - 21:27 AMT
«Յոթի գործ». Շանթ Հարությունյանի հանդեպ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննության
Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին առնչվող յոթի գործով դատավարությունը: Օրերս Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, թե մեղադրայլներից մեկը` Շանթ Հարությունյանը շատ ծանր վիճակում է: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը քննեց Շ.Հարությունյանին ստացիոնար բուժում տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը եւ որոշեց ժամանակավորապես կասեցնել քրեական գործը Շանթ Հարությունյանի հանդեպ մինչ նրա ապաքինումն ու դատահոգեբուժական փորձաքննություն նշանակեց: Նա նշել է, որ հիմքեր կան կարծելու, որ Հարությունյանը հոգեկան խանգարումով է տառապում: Դեռ նիստի սկզբում «յոթի գործով» ամբաստանյալ Սուրեն Սիրունյանը հայտարարեց, թե գտնվել է Հարությունյանի հետ նույն բանտախցում եւ նրա հոգեկան վիճակը նորմալ էր:
Մնացական Մարտիրոսյանը չբավարարեց մեղադրյալի փաստաբանների եւ իրավահաջորդի ներկայացրած միջնորդությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին: Նա հայտարարեց, որ նման միջնորդություններն, որոնք կասկածի տակ են դնում նրա անաչառությունն, այլեւս չեն քննվի: Միջնորդություններից հետո դատարանի դահլիճում վիրավորանքներ հնչեցին դատավորի հասցեին: Դատարանը որոշեց բոլոր մեղադրյալներին 10 օրով հեռացնել դատարանի դահլիճից դատավորի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով` բացառությամբ Գրիգոր Ոսկերչյանի: Դատավարությունը կշարունակվի վաղը:
Հիշեցնենք, որ մեկ վարույթում միավորված «յոթի գործի» շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի եւ Հակոբ Հակոբյանի դեմ առաջադրված մեղադրանքները: Բացի այդ, դատարանը քննում է նախկին ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի, ինչպես նաեւ Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի, ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Սիրադեղյանի պահակախմբի պետ Սուրեն Սիրունյանի եւ Շանթ Հարությունյանի դեմ հարուցված մեղադրանքները: