Թուրքական «Աքընջը» հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպն առաջին թռիչքն է արել

Թուրքական «Աքընջը» հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպն առաջին թռիչքն է արել

PanARMENIAN.Net - Թուրքիայում առաջին թռիչքն է իրականացրել Baykar Makina ընկերության նախագծած «Աքընջը» (Akıncı) ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը: Այս մասին հայտնել է վերոնշյալ ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը: Վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։

Ըստ Բայրաքթարի՝ «Աքընջը» ԱԹՍ-ի 3-րդ նախատիպի օդային փորձարկումը հաջողությամբ է անցել: Իսկ ընդհանրապես «Աքընջըի» փորձարկումները սկսվել են 2019-ի դեկտեմբերից, գրում է Ermenihaber-ը։

Աղբյուրի համաձայն՝ նախատեսվում է մինչև տարեվերջ Թուրքիայի բանակի օդուժը համալրել 6 միավոր «Աքընջը» հարձակողական անօդաչուներով:

ԹՍ-ն հետևյալ մարտավարատեխնիկական բնութագիրն ունի․ թևերի բացվածքը՝ 20 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500 կգ, օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450 կգ, օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900 կգ։

ԱԹՍ-ի թռիչքի առավելագույն տևողությունը 24 ժամ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 12 կմ։

«Աքընջը» ԱԹՍ-ն կարող է խոցել թե ցամաքային, թե օդային թիրախներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---