Տիկնիզյանով հետաքրքրվում են իտալական ֆուտբոլային ակումբները

Տիկնիզյանով հետաքրքրվում են իտալական ֆուտբոլային ակումբները

PanARMENIAN.Net - Մոսկվայի ԲԿՄԱ-ի և ՌԴ ֆուտբոլի երիտասարդական հավաքականի 21-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է իտալական Ա սերիայի երկու ակումբի տեսադաշտում, գրում է Sputnik Արմենիան՝ Metaratings-ին հղումով։

Ինչպես նշում է աղբյուրը, երիտասարդ հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Ջենոան» և «Սպեցիան»։ Այժմ իտալական ակումբների սկաուտները հետևում են Տիկնիզյանի խաղին աշխարհի երիտասարդական առաջնությունում, որտեղ նա հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում։

Տիկնիզյանը երկու քաղաքացիություն ուի՝ ՌԴ և ՀՀ։

Նաիր Տիկնիզյանը ծնվել է 1999թ․ մայիսի 12-ին, զբաղվում է ֆուտբոլով 6 տարեկանից։ 14 տարեկանից ԲԿՄԱ թիմում է, իսկ 18 տարեկանում ընդգրկվել է ակումբի մեծահասակների թիմում՝ Ռուսաստանի Գավաթի համար խաղում։ Տիկնիզյանը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների կազմում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---