Սահակյան․ Covid-19-ով հիվանդացության մոտ 90% աճ կա

Սահակյան․ Covid-19-ով  հիվանդացության մոտ 90% աճ կա

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման առումով շատ բարդ իրավիճակ է՝ հիվանդացության մոտ 90% աճ կա։ Այդ մասին ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Առաջիկա շաբաթվա ընթացում սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպք», - ասել է Սահակյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Նա նշել է նաև, որ մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է, որ պատվաստումները մյուս շաբաթից սկսվեն:

Սահակյանը տեղեկացրել է, որ COVAX FASILITY նախաձեռնության շրջանակում AstraZeneca-ից բացի առաջիկայում Հայաստանին նոր պատվաստանյութեր ևս կառաջարկվեն:

Առաջին փուլում ձեռք բերված AstraZeneca պատվաստանյութով պատվաստումը կլինի առաջին դեղաչափով, քանի որ առաջիկայում պատվաստանյութի նոր խմբաքանակ է լինելու: Այն ստանալուց հետո, արդեն երկրորդ դեղաչափը կառաջարկվի: Սահակյանը հավատացնում է՝ առաջին և երկրորդ դեղաչափերի միջև նվազագույն ինտերվալը՝ 8 շաբաթը պահպանվելու է։

AstraZeneca-ի պատվաստանյութի մասով մասնագետը նշել է նաև, որ հետպատվաստումային լուրջ անբարեհաջող դեպք չի գրանցվել:

Չսպասվող ռեակցիայի հետևանքների մասով նա ասել է. «Եվրոպական դեղերի գործակալության տվյաներով՝ ավելի քան 20 մլն պատվաստում է կատարվել, և գրանցվել է 7 ընդհանուր անոթային տրոմբոէմբոլիա, մոտավորապես 18 գլխուղեղի սինուսային տրոմբոէմբոլիա: Այդ ուսումնասիրությունները, շեմային ցուցանիշները և պատվաստումից հետո հայտնաբերված ցուցանիշները որևէ ռիսկ չեն հայտնաբերել: Կովիդը կարող է առաջացնել դրանք, դրանք վիրուսի սովորական բարդություններից են: Այս պահին ոչ ոք չի կարող ապացուցել՝ պատվաստված 20 մլն-ից 18-ն արդյո՞ք վարակ չի ունեցել»:

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի (Covid-19) դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ AstraZeneca ընկերության պատվաստանյութի 24,000 դեղաչափ: Պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---