Հայաստանցիներն ապրիլի 1-ից կկարողանան Կիպրոս մեկնել

Հայաստանցիներն ապրիլի 1-ից կկարողանան Կիպրոս մեկնել

PanARMENIAN.Net - Կիպրոսի առողջապահության նախարարությունն ապրիլի 1-ից Հայաստանը պաշտոնապես ներառել է այն երկրների ցանկում, որտեղից թույլատրվում է զբոսաշրջիկների այցելությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Առողջապահության նախարարության հատուկ գրանցամատյանում Հայաստանն ընդգրկվել է պետությունների «կարմիր խմբում», որտեղից ժամանող ուղևորները կարող են խուսափել երկշաբաթյա կարանտինից, եթե երկու անգամ հաջողությամբ կորոնավիրուսի թեստ հանձնեն:

Կղզի ժամանողները պետք է ունենան 72 ժամվա վաղեմության Covid-19-ի թեստի բացասական պատասխան, որից բացի պետք է սեփական հաշվին ևս մեկ թեստ հանձնեն Լառնակայի կամ Պաֆոսի միջազգային օդանավակայաններում։

Բացի այդ, Կիպրոս ժամանողները կղզի մեկնելուց առաջ 24 ժամվա ընթացքում պետք է առցանց լրացնեն CyprusFlightPass ներգաղթի ձևաթուղթը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---