Ռուսաստանաբնակ միլիոնատեր Բաղդասարովը մահացել է մետրոյի ռելսերին․ Հավանական է ինքնասպանությունը30 մարտի 2021 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի միլիոնատեր, «Ալսիկո» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Բաղդասարովը զոհվել է Մոսկվայի մետրոյի ռելսերին՝ գնացքը հատել է նրա գլուխը՝ չհասցնելով արգելակել։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 21-ին, սակայն զոհվածի ինքնությունը նոր է պարզվել։ «Երբ արտակարգ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է մտնել գնացքի տակ, նրանք հայտնաբերել են 72-ամյա գործարար Վալերի Բաղդասարովի մարմինը։ Գնացքի անիվները կտրել են նրա գլուխը։ Ողջ մնալու շանսեր այս պարագայում նա չուներ։ Զոհվածի մարմինը հանել են և տեղափոխել դատարանի դիահերձարան»,- ասել է աղբյուրը իրավապահ մարմիններում, գրում է News.ru-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել «Դմիտրովսկայա» մետրոյի կայարանում, որի աշխատակիցները՝ նկատելով տղամարդուն, շտապել են օգնության, սակայն արդեն ուշ է եղել։ Մեքենավարը շտապ արգելակում է արել, սակայն գնացքի արագությունը շատ մեծ էր։ Ըստ Հինգերորդ ալիքի՝ գործարարի մոտ գրություն են գտել, որի բովանդակությունը չի հրապարակվում։ «Ալսիկո» ՓԲԸ-ն գյուղատնտեսական արդյունաբերական խումբ է, որը հիմնել է Բաղդասարովը և որը զբաղվում է բույսերի պաշտպանության միջոցնեերի արտադրության ամբողջական ցիկլով։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |