ՀՀ-ում Covid-19-ի 750 նոր դեպք կա և 29 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 750 նոր դեպք կա և 29 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 191,491-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 750-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 29 դեպք է գրանցվել, 21-ը՝ կորոնավիրուսից, և 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3497 դեպք կա, այլ պատճառով՝ 890։

Ապաքինվել է ևս 509 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 172,605 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 14,499-ի:

Մարտի 29-ին 4658 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 847,475 թեստավորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---