ՍԴ-ն հրապարակել է Քոչարյանի դիմումի հիման վրա 300.1 հոդվածի` սահմանադրականության վերաբերյալ որոշումը

ՍԴ-ն հրապարակել է Քոչարյանի դիմումի հիման վրա 300.1 հոդվածի` սահմանադրականության վերաբերյալ որոշումը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը։

Ըստ ՍԴ որոշման, 300.1 հոդվածը ճանաչվել է հակասող և անվավեր Սահմանդրության 78-րդ և 79-րդ հոդվածներին:

Սահմանդրության 170-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ավեի վաղ հայտնել էր, որ գործով դատավոր Խունդկարյանը հատուկ կարծիք ունի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։

ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով: Նրան երեք անգամ կալանավորել են։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան Քոչարյանին գրավի դիմաց ազատ էր արձակել։

Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Վենետիկի հանձնաժողովը հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը 2008-ի մարտի 1-ին չկար։ Այն որպես լրացում ավելացվել է 2009-ի մարտին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---