Apple-ի անկախ նորոգմանն աջակցող ծրագիրը կգործարկվի նաև ՀՀ-ում

Apple-ի անկախ նորոգմանն աջակցող ծրագիրը կգործարկվի նաև ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Apple-ի Independent Repair Provider ծրագիրը, որը կոչված էաջակցելու անկախ վերանորոգմանը, կգործարկվի նաև Հայաստանում։ Տվյալ ծրագիրն առաջարկում է նորոգման ծառայություններ տրամադրողներին հասու լինել պաշտոնական պահեստամասերրին, գործիքներին, ուղեցույցներին և երաշխիքից դուրս նորոգման ախտորոշմանը։

Շուտով ծրագիրը կընդլայնվի ավելի քան 200 երկիր, այդ թվում Հայասանն, ընդգրկելով։ Ենթադրվում է, որ ՀՀ-ում ծրագիրը կհայտնվի մինչև 2021-ի ավարտը։

Նորոգման ծառայություններ տրամադրող ծրագրի բոլոր մասնակիցներն անվճար ուսման հնարավորություն կստանան Apple-ից, ինչպես նաև նրանց հասանելի կդառնան նույն այն պահեստամասերը, գործիքներն ու ուղեցույցները, որոնք կիրառում են Apple-ի ծառայությունների պաշտոնական մատակարարները (AASP) և Apple Store խանութները։

Independent Repair Provider ծրագիրը գործարկվել է 2019-ին, իսկ 2020-ին ընդլայնվել է դեպի ԵՄ և Կանադա։ Ներկայումս անկախ նորոգման ավելի քան 1500 անկախ մասնագետ կա, որոնք սպասարկում են հաճախորդներին ԱՄՆ, Կանադայի և ԵՄ երկրների տարածքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---