Կանադան կասեցնում է AstraZeneca-ով պատվաստումները 55-ից ցածր մարդկանց շրջանում

Կանադան կասեցնում է AstraZeneca-ով պատվաստումները 55-ից ցածր մարդկանց շրջանում

PanARMENIAN.Net - Կանադան կասեցնում է AstraZeneca-ով պատվաստումները 55 տարեկանից ցածր մարդկանց շրջանում՝ տրոմբերի առաջացման վտանգի պատճառով։ Այդպիսի խորհուրդ է տվել առողջապահության նախարարությանը Կանադայի Ազգային խորհրդատվական կոմիտեն։

«Զգալի անորոշություն կա AstraZeneca-ով մինչև 55 տարեկան մեծահասակ մարդկանց շրջանում պատվաստումներից օգուտի վեաբերյալ՝ հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերը»,-ասել է NACI-ի փոխնախագահ Շելլի Դիքսը, գրում է «Իզվեստիան»։

Նշվում է, որ տրոմբերի առաջացման ռիսկը 100,000 մարդուց 1-ի մոտ է ի հայտ գալիս, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան ենթադրվում էր ավելի վաղ։

Ըստ Կանադայի Մանիտոբա նահանգում պատվաստանյութի ներդրման աշխատանքային խմբի անդամ Ջոս Ռեյմերի` Եվրոպայում դեղամիջոցի պատճառով տրոմբերի առաջացման աճող ռիսկեր չեն հայտնաբերվել, սակայն, հազվադեպ, բայց լուրջ կողմնակի ազդեցությունը հիմնականում նկատվել է երիտասարդ կանանց մոտ։

AstraZeneca-ով պատվաստումների կասեցման մասին որոշումներ էին կայացրել Գերմանիան, Իտալիան, Նորվեգիան, Լատվիան, Իսլանդիան, Ֆրանսիան, Իսպանիան, Ինդոնեզիան, Սլովենիան և մի շարք այլ պետություններ։ Ավելի ուշ ԱՀԿ հորդորով որոշ երկրներ վերսկսկեցին պատվաստումները։ Մարտի 28-ին ՀՀ-ն ստացել է AstraZeneca պատվաստանյութի 24,000 դեղաչափ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---