Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Արցախում կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021-ին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4483 քաղաքացու հետազոտություն, որից 595-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2479 դեպք: Կատարվել է 21,931 թեստավորում:

Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---