HALO Trust-ի կողմից Արցախի ականապատ տարածքների քարտեզը թշնամուն փոխանցելու հայտարարության հետքերով քրգործը վարույթ է ընդունվել

HALO Trust-ի կողմից Արցախի ականապատ տարածքների քարտեզը թշնամուն փոխանցելու հայտարարության հետքերով քրգործը վարույթ է ընդունվել

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Արցախի քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում վարույթ է ընդունվել մարտի 11-ին զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված The Halo Trust կազմակերպության կողմից թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատ տարածքների քարտեզը փոխանցելու և դրա միջոցով 44-օրյա պատերազմի ժամանակն Արցախի պաշտպանական ականապատված տարածքներն անխոչընդոտ հաղթահարելու դեպքի առթիվ հարուցված քրգործը։

Քրեական գործը հարուցվել է Արցախի քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածով։

Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բրիտանական HALO Trust բարեգործական կազմակերպությունը հերքել է լուրերը, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել:

HALO Trust ընկերությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ 2000 թվականից Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացրել։ 2020 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների կողմից HALO Trust-ի նախագծերի ֆինանսավորումն Արցախում դադարեցվում է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---