WP․ ԱՀԿ-ն այլևս հարկ չի համարում ուսումնասիրել լաբորատորիայից SARS-CoV-2-ի արտահոսքի մասին տեսությունը

WP․ ԱՀԿ-ն այլևս հարկ չի համարում ուսումնասիրել լաբորատորիայից SARS-CoV-2-ի արտահոսքի մասին տեսությունը

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները կորոնավիրուսի ծագման վերաբերյալ իրենց զեկույցում անհրաժեշտ չեն համարել շարունակել լաբորատորիայից SARS-CoV-2-ի արտահոսքի մասին հիպոթեզի ուսումնասիրությունը։ Այդ մասին գրել է The Washington Post-ը՝ ԱՀԿ զեկույցին հղումով։

«Փորձագետների թիմը խորհուրդ է տալիս շարունակել ուսումնասիրել կենդանուց մարդուն անցման հնարավոր ուղին, ինչպես նաև վիրուսի տարածումը սառեցված սննդամթերքի միջոցով․․․ Փորձագետների խումբը խորհուրդ չի տալիս լրացուցիչ հետազոտություններ իրականացնել լաբորատոր արտահոսքի մասին հիպոթեզի ուսումնասիրության ուղղությամբ»,- ասվում է հոդվածում, գրում է ՏԱՍՍ-ը։

ԱՀԿ մասնագետները նշել են, որ Ուհանում 3 լաբորատորիա է եղել, որոնք զբաղվել են վիրուսի ախտորոշմամբ կամ տարածման կանխարգելմամբ, ինչպես նաև պատվաստումով։ Նշվում է, որ բոլոր վերոնշյալ օբյեկտներն աշխատում են «բարձր մակարդակով և լավ են կառավարվում», իսկ դրանց աշխատակիցների վարակվելու մասին տվյալներ չկան։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադնան Հեբրեյեսուսը մամուլի ասուլիսում ասել է, որ ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսի ծագման հիպոթեզներից ոչ մեկը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել Covid-19-ի դեմ պատվաստանյութի 10 մլն դեղաչափ հատկացնել աղքատ երկրներին, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա սկսել պատվաստման գործընթացը 2021-ի առաջին 100 օրյա ժամկետում։

Photo. Reuters
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---