Մուրադյան․ Covid-19-ից մահացությունը տղամարդկանց շրջանում զգալի բարձր է

Մուրադյան․ Covid-19-ից մահացությունը տղամարդկանց շրջանում զգալի բարձր է

PanARMENIAN.Net - Covid-19-ից մահացությունը տղամարդկանց շրջանում զգալի բարձր է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Տղամարդկանց և կանանց շրջանում Covid-19 հիվանդացության դեպքերը հանդիպում են գրեթե հավասար՝ 49% կանանց, 51% տղամարդկանց։ Սակայն մահացությունը զգալի բարձր է տղամարդկանց շրջանում՝ 59%, կանանց 41%-ի դիմաց», - ասվում է նրա գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Covid-19-ի դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---