Մատվիենկոն պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով

Մատվիենկոն պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին պարգևատրել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով:

Մատվիենկոն պարգևատրվել է համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար։

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ի թիվս այլ անձանց և կառույցների, նպաստել է լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատմանն ադրբեջանական գերությունից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---