Փաշինյան․ Տևական շրջափակումը ՀՀ-ն որոշակիորեն օտարել է տարածաշրջանից

Փաշինյան․ Տևական շրջափակումը ՀՀ-ն որոշակիորեն օտարել է տարածաշրջանից

PanARMENIAN.Net - Տևական շրջափակումը Հայաստանը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից։ Այդ մասին վարապետ Նիկոլ Փաշինյանն ասել է մարտի 30-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի հերթական նիստում՝ հավելելով, որ ՀՀ և Արցախի շուրջ անվտանգային միջավայրն էապես փոխվել է և պետք է գնահատել նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որ կան այս իրավիճակում։

«Մենք, օրինակ, մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ ունենք, որն ունի սեզոնային բնույթ և կախում եղանակային պայմաններից, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգային»,-ասել է նա:

Նա շեշտել է, որ պետք է կարողանալ այս նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան ՀՀ շրջափակումը վերացնելու առումով և մյուս կողմից, պետք է արձանագրել, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ՀՀ կենսական շահերի հաշվին։

Նա նշել է, որ քննարկման կարևորագույն թեմաներից է լինելու կոմունիկացիաների բացումը, որն ունի բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել:

«Բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են ՀՀ շահերից։ Պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն ՀՀ կայուն զարգացումը, ինչ-որ առումով նաև տարածաշրջանի կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է»,-ասել է վարչապետը։

Նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Փաշինյանն Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք այցելության ժամանակ, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակից, ասել է, որ ամենամեծ խնդիր միմյանց թշնամական ընկալումն է, որր հեշտ լուծվող հարց չէ, բայց դրա ճանապարհին առաջին քայլը կարող է լինել կոմունիկացիաների բացումը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---