Արշակյան․ ՀՀ արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքերը պատրաստ են կլինիկական փորձարկումների

Արշակյան․ ՀՀ արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքերը պատրաստ են կլինիկական փորձարկումների

PanARMENIAN.Net - Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն օդի ծավալի և ճնշման ղեկավարման մշակված ալգորիթմների օգնությամբ անհրաժեշտ ծավալներով փոխարինում է մարդու շնչառական համակարգին:

Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակ արդեն պատրաստ է և անցնում են փորձարկումներ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով։ Շնորհավորում եմ «Ինժեներական ասոցիացիային», «Ինժեներական քաղաքին», «ԵԻԱ ինժեներինգ» ընկերությանը և հայկական ինժեներական համայնքին` արձանագրված հաջողության համար»,-ասվում է գրառման մեջ։

Նախարարը հույս է հայտնել, որ այն կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը։

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթացը մեկնարկել է 2020 թ․ կառավարության ծրագրի շրջանակներում ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---