31 մարտի 2021 - 16:14 AMT
Gallup. ՄԻՊ-ը վարչապետից բարձր գնահատականի է արժանացել՝ ըստ հարցումների

Gallup International Association-ի հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում քաղաքացիների ամենաբարձր գնահատականին արժանացել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, նրան հաջորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երրորդ տեղում նախագահ Արմեն Սարգսյանն է, փոխանցում է Ա1+-ը։

Հարցումն իրականացվել է 801 քաղաքացու շրջանում, դրանք ներկայացրել է GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նա հայտնել է, նաև, որ քաղգործիչների առաջին եռյակից հետո՝ հավասար են գնահատվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վարկանիշները։

Նրանց հաջորդում են ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ապա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ամենացածր միավորներով ցուցակը եզրափակում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։