Gallup․ Եթե ընտրություններն ապրիլի 4-ին լինեին, «Իմ քայլը» կստանար 31․7%, Քոչարյանը՝ 5․9%

Gallup․ Եթե ընտրություններն ապրիլի 4-ին լինեին, «Իմ քայլը» կստանար 31․7%, Քոչարյանը՝  5․9%

PanARMENIAN.Net - Gallup International Association-ի հարցումների համաձայն, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի (ապրիլի 4-ին), «Իմ քայլը» դաշինքի օգտին կքվեարկեր հարցվածների 31․7%-ը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին 5․9%-ը։ Հարցման արդյունքները ներկայացրել է Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հարցումն իրականացվել է 801 քաղաքացու շրջանում։

ԲՀԿ-ի օգտին իր ձայնը կտար 4․4%-ը, ԼՀԿ-ի՝ 2․7%-ը, ՀՀԿ-ի՝ 2․4%-ը, տեղեկացնում է «Ա1+»-ը։

Հարցվածների 24․6%-ն ասել է, որ որևէ մեկի օգտին չի քվեարկելու։

Քաղաքացիների 41.2%-ը պնդել է , որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 15.9%-ը պնդել է, որ միանշանակ չի մասնակցելու, մոտ 17%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Արտահերթ ընտրությունների մասին իմացել է հարցվածների 92․5%-ը, տեղյակ չի եղել 7․5%-ը։

Արդար և թափանցիկ ընտրությունների վստահություն ունեցել է հարցվածների 35․5%-ը, մոտ 30% քաղաքացիներ միանշանակ պնդել են, որ արդար և թափանցիկ ընտրություններ այս իշխանությունը անցկացնել չի կարող։

 Ուշագրավ
Վարորդները նշել են, որ արդեն տևական ժամանակ է իրենց վառելիք չի տրամադրվում
«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը