«Կոդավորման հմտություններ» նախագիծն ամփոփվել է միջդպրոցական մրցույթով

«Կոդավորման հմտություններ»  նախագիծն ամփոփվել է  միջդպրոցական մրցույթով

PanARMENIAN.Net - «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն ամփոփել են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում Երևանի երեք ավագ դպրոցի աշակերտներին դասավանդվել են կոդավորման արտալսարանային դասընթացներ։

Ծրագիրը միտված էր զարգացնելու աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, ինչպես նաև թվային և այլ առանցքային ունակությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունն ու համագործակցային աշխատանքը:

Դասընթացներն անցկավել էին Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումների միջոցով, որոնք համավարակի պայմաններում տրամադրվել էին աշակերտներին տանից աշխատելու և ինֆորմատիկայի ուսուցիչների առաջնորդությամբ առօրյա կյանքում կիրառելի նախագծեր մշակելու համար։

Ծրագրի արդյունքներն ամփոփվել են միջդպրոցական մրցույթով, որին մասնակցում էին Երևանի թիվ 16, 170 և 97 ավագ դպրոցների աշակերտները։ Առցանց մրցույթի շրջանակում յուրքանչյուր թիմ ներկայացրել է Micro:bit սարքերի կիրառությամբ նախագծեր, որոնք առնչվում էին համավարակի պայմաններում համաճարակային կանոնների՝ այդ թվում սոցիալական հեռավորության պահպանման, ձեռքերն ախտահանելու, microbit սարքերի միջոցով վիրուսից զերծ մնալու նախազգուշացման ազդանշանների արձակման լուծումներ և առաջարկներ։ Ներկայացված այլ նախագծերի թվում էին սարքի օգնությամբ օրվա առաջադրանքների կատարման հավելված, ժամացույց՝ լուսային զարթութիչ, քայլեր հաշվող համակարգ, ինչպես նաև ռադիո ռեժիմով մի քանի սարքերի միջև առար արձագանքման ծրագիր։

Յուրքաչնյուր նախագիծ ներկայացվել է ինչպես տեխնիկական բնութագրիչների, այնպես էլ դրանց պրակտիկ կիրառությունը ցուցադրող տեսանյութերի միջոցով։

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը և Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև շահառու դպրոցների տնօրենները, ինֆորմատիկայի ուսուցիչներն ու աշակերտները։

Ժյուրիի ընտրությամբ հաղթող է ճանաչվել Ավետիք Իսահակյան անվան թիվ 16 դպրոցի ներկայացրած նախագիծը։ Մրցույթի ավարտին շրջանավարտներին հանձնվել են հավաստագրեր և մրցանակներ։

Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել է․ «Ուրախ ենք Բրիտանական խորհրդի և «Տելեկոմ Արմենիա» ընկերության հետ այս շարունակակական համգործակցության համար։ Միկրոբիթ ծրագիրը հնարավորություն է տալիս խրախուսել սովորողների հետազոտական, ստողծագործական ունակությունները, որոնք ամբողջությամբ համադրվում են նախարարության վարած քաղաքականության և հանրակրթության ոլորտում մեր ձեռնարկած բարեփոխումների հետ»։

«Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը նշել է․ «Մեր թիմի համար շատ կարևոր է գիտակցել, որ որպես ընկերություն մենք աջակցում ենք երիտասարդների որակյալ կրթությանը, և այսօր, տեսնելով այսքան տաղանդավոր երիտասարդների հիանալի նախագծերը, ևս մեկ անգամ համոզվեցինք, թե որքան կարևոր են այս տեսակ նախագծերը»:

«Ուրախ ենք, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Վեոն Արմենիա», իսկ այնուհետև «Տելեկոմ Արմենիա» ընկերության ֆինասավորման շնորհիվ, այս պիլոտային ծրագիրն իրականություն դարձավ Երևանում և հույս ունենք, որ հետագայում այն կարող ենք ներդնել նաև մարզային դպրոցներում։ Առանձնահատուկ ցանկանում եմ նշել շահառու դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների նվիրվածությունը, ովքեր չնայած համավարակով պայմանավորված բարդություններին, ապահովեին հաջող իրականացումն ու գերազանցեցին բոլոր սպասելիքները», - նշել է Հայաստանում Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։

Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ և անգլերենի ուսուցիչները անցել եին micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էր շուրջ 70 micro:bit սարք, դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ: Ծրագրում ներառված էր մոտ 100 աշակերտ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---